ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արարատ Միրզոյան. Ես պատրաստ եմ լծվել նոր մարտահրավերների հաղթահարմանը

Արարատ Միրզոյան. Ես պատրաստ եմ լծվել նոր մարտահրավերների հաղթահարմանը
14.01.2019 | 22:10

«Գործադիր իշխանությունում իմ պարեկն ավարտված է»` խորհրդարանում հայտարարեց Աժ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ պատրաստ է նոր մարտահրավերների հաղթահարմանը։

«Ձեր համաձայնության դեպքում ես պատրաստ եմ լծվել նոր մարտահրավերների հաղթահարմանը, խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետությանը հարիր խորհրդարանի կայացմանը և Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում նոր խորհրդարանական ավանդույթների և նոր մշակույթի ձևավորմանը նպաստս բերելուն», - ասաց Միրզոյանը։
Անդրադառնալով Աժ գործունեությանը՝ Միրզոյանը նշեց. «Օրենսդրական օրակարգի մասին. իր կազմում ունենալով ընտրողների ավելի քան 70 տոկոսի վստահության քվեն, տրամաբականական է, որ 7-րդ գումարման Աժ օրենսդրական օրակարգում կենտրոնական տեղ են զբաղեցնելու նոր ձևավորվելիք կառավարության ծրագիրը և դրա իրականացման ուղղությամբ մշակվելիք օրենսդրական փաթեթները։ Ես անելու եմ ուժերիս ներածը՝ կառավարության ծրագրի և դրա իրագործման շուրջ խորհրդարանական առավելագույն և ամենալայն հնարավոր կոնսոլիդացիան ձևավորելու համար, քանի որ հավատում եմ, որ մեր ժողովրդի յուրաքանչյուր պատվիրակ ձգտելու է իր ջանքն ու աշխատանքը բերել մեր երազանքների Հայաստանի կերտմանը»։ Ըստ Արարատ Միրզոյանի, խորհրդարանը պետք է դառնա ավելի նախաձեռնող՝ հրաժարվելով արձագանքողի տարիներ ի վեր ունեցած իր դերից։ «Այո, ողջ աշխարհում օրենսդրական նախաձեռնությունների գերակշիռ մասի հեղինակը կառավարություններն են, բայց մեր պարագայում այս համամասնությունը չափազանց անհավասար է, և սա շտկելու ուղղությամբ պետք է լրջորեն աշխատել», - ասաց ԱԺ նախագահի թեկնածուն։

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ