ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ պետքարտուղարի մերձավորարևելյան այցը նախատեսվածից շուտ է ավարտվել

ԱՄՆ պետքարտուղարի մերձավորարևելյան այցը նախատեսվածից շուտ է ավարտվել
14.01.2019 | 22:11

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի մերձավորարևելյան այցը նախատեսվածից շուտ է ավարտվել: Պատճառը պետքարտուղարի կնոջ ազգականներից մեկի մահն է, որի պատճառով Պոմպեոն չեղարկել է այցը Քուվեյթ և Օմանի մայրաքաղաք Մասկաթից մեկնել հայրենիք: Reuters-ի տեղեկություններով՝ պետքարտուղարը հասցրել է հանդիպել Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ: «Թագավոր Սալմանի հետ հանդիպումը շարունակվել է 35, իսկ թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի հետ` շուրջ 45 րոպե», - հաղորդում է գործակալությունը: «Հանդիպման ընթացքում պետքարտուղարը և թագաժառանգը ընդհանուր հայտարարի են եկել Եմենում լարվածության հետագա թուլացման շուրջ», - հաղորդում է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունը:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ