ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանի ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնի համար ԲՀԿ-ն առաջադրեց Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: «Նա մարդասեր է, տիրապետում է էթիկետի կանոններին»` Էնֆիաջյանին ներկայացնելիս հայտարարեց ԲՀԿ անդամ Սերգեյ Բագրատյանը: ԼՀԿ խմբակցությունն առաջադրեց Մանե Թանդիլյանի թեկնածությունը: «Մենք առաջարկում ենք Մանե Թանդիլյանի թեկնածությունը», - հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: