Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

«Իմ քայլը» Լենա Նազարյանին առաջադրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

«Իմ քայլը» Լենա Նազարյանին առաջադրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
14.01.2019 | 22:15

Աժ նախագահի ընտրությունից հետո «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ մյուս փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Լենա Նազարյանի թեկնածությունը:
«Անաչառ մարդկային հատկություններով է օժտված: Նա, իմ կարծիքով, կարևորագույն դերակատարում է ունեցել 6-րդ գումարման խորհրդարանում», - Նազարյանին ներկայացնելիս ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Լենա Նազարյանն իր ելույթում հայտարարեց, որ ներկայացնում է Հայաստանի պատմության մեջ մեծ քվե ստացած քաղաքական ուժին:
«Այսպիսի ծանրակշիռ վստահությունը նշանակում է մեծ ակնկալիքներ Ազգային ժողովից: Հարգելի հայրենակիցներ, գործելու ենք միասնաբար, անխափան կապի պայմաններում, գործելու ենք լավագույն լուծումներով», - նշեց Նազարյանը:
Անդրադառնալով հայտարարություններին, թե այս թիմում փորձ չունեն, Նազարյանն ասաց, որ ճիշտ է՝ պետական կառավարման համակարգում չեն ունեցել աշխատանքային փորձ, բայց ունեցել են մեծ պայքարի ու չհանձնվելու փորձ:

Դիտվել է՝ 3504

Մեկնաբանություններ