ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արարատ Միրզոյանը խոստանում է ակտիվացնել նոր Ազգային ժողովը, որ այն չստորադասվի կառավարությանը

Արարատ Միրզոյանը խոստանում է ակտիվացնել նոր Ազգային ժողովը, որ այն չստորադասվի կառավարությանը
14.01.2019 | 22:16

Աժ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը տրամաբանական է համարում, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի օրենսդրական օրակարգում կենտրոնական տեղ է զբաղեցնելու նոր ձևավորվելիք կառավարության ծրագիրը: Միրզոյանն այդ կարծիքին է, քանի որ, ինչպես իր ելույթում ասաց, ստացել է 70 տոկոսից ավելի հանրային վստահություն:

«Ես անելու եմ ուժերիս ներածը կառավարության ծրագրի ու դրա իրականացման շուրջ խորհրդարանական առավելագույն և ամենալայն հնարավոր կոնսոլիդացիան ձևավորելու համար, քանի որ հավատում եմ, որ մեր ժողովրդի յուրաքանչյուր պատվիրակ ձգտելու է աշխատանք գործադրել մեր երազած Հայաստանի կերտմանը»` ասաց ԱԺ նախագահի թեկնածուն: Նա գտնում է, որ խորհրդարանը պետք է լինի նախաձեռնող և հրաժարվի «տարիներ շարունակ արձագանքողի ստանձնած իր դերից»: Նրա ներկայացմամբ, երկար տարիներ Հայաստանում կառավարությունն է օրենքներ ներկայացնելու հարցում գերակշռող դեր ունեցել: Սակայն այդ իրավիճակը, Միրզոյանը խոստանում է, շտկել. «Կարևոր եմ համարում կառավարության և խորհրդարանի օրակարգի որոշակի համադրումը՝ ապահովելով օրենսդրական նախագծերի հիմքում ընկած գաղափարների համատեղ քննարկումը»: Միրզոյանը նաև ասաց, որ եռանդ է ներդնելու միասնական օրակարգ հաստատել խորհրդարանում. «Հավատում եմ, որ քննարկումները, փոխզիջումների կամքը կարող են հնարավորություն տալ այս Ազգայի ժողովին ձևավորել որոշակի համատեղ, միասնական, համաձայնեցված օրակարգ»:
ԱԺ նախագահի թեկնածուն նկատեց, որ նոր խորհրդարանը պետք է ակտիվորեն իրականացնի իր վերահսկողական գործառույթները:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ