ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նախագահի պաշտոնում իր անելիքների մասին

Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նախագահի պաշտոնում իր անելիքների մասին
14.01.2019 | 22:16

Իմ լավագույն ջանքերը գործադրելու եմ, որ լինեմ ոչ միայն մեր խմբակցության, այլև ԱԺ բոլոր խմբակցությունների նախագահը` լրագրողներին ասաց ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը։ Հարցին, թե ինչպես է պայքարելու անարդարությունների դեմ, որ բոլոր պատգամավորները հավասար իրավունքներից օգտվեն և նրանց բացակայությունները չկրկնվեն, Միրզոյանն ասաց, որ արդեն առնվազն իրենց խմբակցության ներսում առիթ ունեցել է ասելու, որ կողմնակից է ստանդարտներ սահմանելուն և դրանց պահպանմանը։

«Բոլորն անխտիր հարգանք պիտի դրսևորեն այս ինստիտուտի և իրենց ստացած քվեի նկատմամբ, բոլորն անխտիր պիտի օրենքով սահմանված հաճախելիություն ունենան։

Պատգամավորը պիտի գա, հակառակ դեպքում հարգելի պատճառ պիտի ունենա», - ասաց Միրզոյանը։ Հարցին` երբ ընդդիմություն էին, ԱԺ նախագահի թեկնածու էին առաջադրել Էդմոն Մարուքյանին` լինելով ամենաքիչ ձայներ ունեցող ֆրակցիան էին, ինչու՞ են հիմա պնդում են՝ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում պիտի լինի ամենաշատ քվե ստացած ընդդիմադիր ուժը, Միրզոյանն ասաց. «Մենք նախագահ ենք առաջադրել, տարբերություն կա։ Գաղտնիք չէ, որ մենք շատ քիչ հույս ունեինք, կարծում էինք, որ Մարուքյանը, ով մեր թեկնածուն էր, դժվար ընդունվեր ԱԺ նախագահ։ Այստեղ երկու խնդիր էր դրվում՝ և մենք, և մեզնից առաջ ԱԺ-ում եղած ընդդիմությունները նախագահի թեկնածություն էին ձևավորում, որ նախ քննարկում լինի այս թեմայով, երկրորդ, որ ընդդիմությունը ստիպված չլինի քվեարկել այդ մարդու օգտին ու այլ թեկնածու լինի։ Հիմա այս նրբերանգները, որ նախորդ անգամ կային, այլևս կիրառելի չեն», - ասաց նա։

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ