7-րդ գումարման Աժ նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ Միրզոյանի օգտին քվեարկել է 131 պատգամավոր: Քվեարկությանը մասնակցել են բոլոր 132 պատգամավորները: 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Արարատ Միրզոյանի թեկնածությունն առաջադրել էր իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը, և նա միակ թեկնածուն էր: «Շնորհակալ եմ վստահության այսպիսի բարձր քվեի համար: Այսպիսի քվեն պարտավորեցնող է: Աշխատելու ընթացքում հիշելու եմ այս պարտավորությունը», - հայտարարեց ԱԺ նախագահը ու հերթով մոտեցավ ԱԺ խմբակցությունների ղեկավարներին և ձեռքսեղմումով շնորհակալություն հայտնեց: