Աժ «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ փոխնախագահ առաջադրեց Ալեն Սիմոնյանին:
«Սիմոնյանը բավականին լայն հասարակական, քաղաքական գործունեություն է ծավալել, երբեք չի կաշկանդվել հայտնել իր դիրքորոշումը, տեսակետը», - թեկնածուին ներկայացնելիս հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Ալեն Սիմոնյանը ասաց, որ իրենք նոր Ազգային ժողովի «դեմք» պետք է ձևավորեն:
«Սիրելի քաղաքացիներ, հպարտ քաղաքացիներ, ձեր յուրաքանչյուր ձայնը կարևոր է, քանզի դուք եք մեր դուխը, մեր մեջքը, քանի դեռ դուք մեր մեջքին կանգնած եք, ոչինչ մեզ չի վախեցնի», - հայտարարեց Սիմոնյանը: