ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արարատ Միրզոյան. Ընդդիմություն եղած ժամանակ չեմ ասել՝ ԱԱԾ-ն պիտի վարչապետի ենթակայությունից դուրս գա

Արարատ Միրզոյան. Ընդդիմություն եղած ժամանակ չեմ ասել՝ ԱԱԾ-ն պիտի վարչապետի ենթակայությունից դուրս գա
14.01.2019 | 22:19

Ընդդիմություն եղած ժամանակ չեմ ասել, որ ԱԱԾ-ն պիտի վարչապետի ենթակայությունից դուրս գա ու լինի կառավարության ենթակայության տակ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։


«Ես այդպիսի պնդում չեմ հիշում, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կարծում եմ, որ ԱԱԾ-ն այն սպեցիֆիկ գերատեսչությունն է, որը պիտի լինի անձամբ վարչապետի ենթակայության տակ։ Այլ է վերաբերմունքս ոստիկանության հարցում։ Համոզմունք չունեմ, որ պիտի լինի կառավարության ենթակայության տակ, բայց կարծում եմ, որ այս թեման բավականին բաց է քննարկման համար», - ասաց նա։

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ