ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը Սպիտակ տան հյուրերի համար ուտելիք է պատվիրել արագ սննդի ռեստորաններից

Թրամփը Սպիտակ տան հյուրերի համար ուտելիք է պատվիրել արագ սննդի ռեստորաններից
15.01.2019 | 22:41

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Քլեմսոնյան համալսարանի ֆուտբոլային թիմի անդամներին և հյուրասիրել արագ սննդի ռեստորաններից պատվիրած պիցցա, համբուրգեր և կարտոֆիլի ֆրի: Ուտելիքի համար Թրամփը վճարել է սեփական միջոցներից։ Նախագահը ստիպված էր անձամբ զբաղվել ուտելիքի առաքման և վճարման հարցերով` շարունակվող հարկադիր պարապուրդի պատճառով: Երեք շաբաթ է՝ ԱՄՆ-ի կառավարությունը մասնակի դադարեցրել է գործունեությունը չհաստատվող ֆինանսավորման պատճառով, որի շուրջ Թրամփն ու Կոնգրեսի դեմոկրատները չեն կարողանում համաձայնության գալ: Տարաձայնությունների պատճառը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար Թրամփի պահանջած 5 միլիարդ դոլարն է, որը դեմոկրատները հրաժարվում են հատկացնել: Շաթդաունի պատճառով սպասարկող անձնակազմի մեծ մասը չվճարվող արձակուրդում է: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ պատվիրվել է 300 համբուրգեր McDonald's, Wendy's և Burger King արագ սննդի կետերից։ «Կարծում եմ, դա իրենց (մարզիկների) սիրելի ուտելիքն է», - ասել է ԱՄՆ նախագահը։

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ