ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դավիթ Անանյանի փոխարեն ՊԵԿ նախագահի պաշտոնում կնշանակվի Փաշինյանի խորհրդականը

Դավիթ Անանյանի փոխարեն ՊԵԿ նախագահի պաշտոնում կնշանակվի Փաշինյանի խորհրդականը
17.01.2019 | 16:58

«Ժողովուրդը» գրում է. «Պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, ընդ որում` ՊԵԿ-ն ու ՀՀ ֆինանսների նախարարութունը միացնելուց հետո:


«Ժողովուրդ» օրաթերթը հարց ուղղեց պարոն Անանյանին` իրեն տեսնում է ապագա կառավարությունում: Նա հարցին հարցով պատասխանեց. «Ե՞ս պիտի տեսնեմ»:

Դիտվել է՝ 335

Մեկնաբանություններ