ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշանակվել է ՅՈւՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ

Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշանակվել է ՅՈւՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ
17.01.2019 | 22:39

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Քրիստիան Տեր-Ստեփանյանը հետ է կանչվել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնից, մեկ այլ հրամանագրով՝ նա նշանակվել է ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈւՆԵՍԿՕ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Փարիզ):

Դիտվել է՝ 168

Մեկնաբանություններ