ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վլադիվոստոկում սպիտակ առյուծներ են հայտնվել

Վլադիվոստոկում սպիտակ առյուծներ են հայտնվել
18.01.2019 | 12:09

Բելառուսից Ռուսաստան են տեղափոխել սպիտակ առյուծների երկու ձագի: Կենդանիները բնության մեջ հազվադեպ են հանդիպում: Տայա և Լունա անունով կենդանիներն իրենց շատ լավ են զգում: Նրանց խնամում է կենդանաբանական այգու աշխատակիցը: Սպիտակ առյուծները երկար ժամանակ համարվում էին առասպել: Աշխարհում կա 300 սպիտակ առյուծ:

Դիտվել է՝ 1167

Մեկնաբանություններ