ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լավրովը հայտարարել է ԱՄՆ-ի հետ երկխոսության պատրաստակամության մասին

Լավրովը հայտարարել է ԱՄՆ-ի հետ երկխոսության պատրաստակամության մասին
19.01.2019 | 01:16

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, որ միջին և հեռահար հրթիռների պայմանագիրը փրկվի: Մոսկվան պատրաստ է երկխոսության Վաշինգտոնի հետ, չնայած Ժնևում խորհրդակցությունների ձախողմանը: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը ցանկանում է փրկել այդ պայմանագիրը:

Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ