ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եգիպտոսում 4.5 հազար տարի առաջ կառավարած վեց փարավոնի դամբարան են հայտնաբերել

Եգիպտոսում 4.5 հազար տարի առաջ կառավարած վեց փարավոնի դամբարան են հայտնաբերել
21.01.2019 | 14:08

Եգիպտոսի հնագույն հուշարձանների հարցերով նախարարությունը հայտնել է Հին Եգիպտոսի ժամանակաշրջանին պատկանող վեց դամբարան հայտնաբերելու մասին: Բիրմինգհեմի համալսարանի հնագիտական արշավախմբի անդամների գտած գերեզմանները պատկանել են փարավոններին, որ 4.5 հազար տարի առաջ են կառավարել: Եգիպտոսի հուշարձանների հարցերով գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին հտակեցրել է, որ չնայած դամբարաններից մեկի մուտքի ամբողջականությանը՝ գողեր են եղել և ներթափանցել են հետևի պատից:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ