ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տիգրան Գալստյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար

Տիգրան Գալստյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար
23.01.2019 | 11:51

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հունվարի 21-ի հրամանով Տիգրան Գալստյանը նշանակվել է Աժ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Տիգրան Գալստյանը 40 տարեկան է: Նա ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Կառավարում ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-կառավարչի որակավորում, Հայաստանի կառավարման դպրոցը՝ ստանալով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում: 2002- 2018-ին «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 2018-ի սեպտեմբերի 10-ից մինչև 2019-ի հունվարի 21-ը եղել է առաջին փոխվարչապետի խորհրդական:

Դիտվել է՝ 366

Մեկնաբանություններ