ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալիևն «օգտակար» է անվանել Փաշինյանի հետ զրույցները

Ալիևն «օգտակար» է անվանել Փաշինյանի հետ զրույցները
23.01.2019 | 11:53

ԱՊՀ գագաթաժողովներին Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներն օգտակար էին կողմերի դիրքորոշումների որոշման ու Ղարաբաղի հարցով բանակցությունների ակտիվացման տեսանկյունից, Դավոսի համաշարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ria.ru-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ես երբեք չեմ խուսափել հայկական կողմի հետ որևէ մակարդակով հանդիպումներից, որովհետև մենք շահագրգռված ենք հակամարտությունը հնարավորինս շուտ կարգավորելու մեջ», - ասել է նա։ Ալիևը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջև դեռևս տեղի չեն ունեցել լիարժեք ձևաչափով բանակցություններ, սակայն արդեն եղել են մի քանի «օգտակար զրույցներ»։


«Որպես այդպիսին հանդիպում չի եղել։ Մենք ունեցել ենք 2 զրույց։ Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ, և Սանկտ-Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթաժողովի ժամանակ։ Դրանք չի կարելի անվանել լիարժեք հանդիպում, սակայն օգտակար զրույցներ էին, որոնք ուղղված էին կողմերի դիրքորոշումների որոշմանն ու բանակցային գործընթացին նոր ազդակ հաղորդելուն, որն այժմ ակտիվացել է», - ասել է Իլհամ Ալիևը:

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ