Brand Finance ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդների ամենամյա վարկանիշային աղյուսակը: Երկրորդ անգամ աղյուսակը գլխավորում է Amazon ընկերությունը: Այս բրենդի արժեքը գնահատվել է 187.9 միլիարդ դոլար. տարվա ընթացքում ցուցանիշն աճել է մոտ 25 տոկոսով: Երկրորդը ամերիկյան Apple-ը: Ընկերության բրենդը գնահատվել է 153.6 միլիարդ դոլար՝ տարեկան ընդամենը 5 տոկոս աճի ցուցանիշով: Երրորդը 142.7 միլիարդ դոլար արժողությամբ զբաղեցրել է Google բրենդը, որը գրանցել է 18 տոկոս աճ: Չորրորդը Microsoft-ն է. տեխնոլոգիական գերհսկան 47 տոկոս աճ է գրանցել՝ 81.1-ից մինչև 119.5 միլիարդ դոլար: 5-յակը եզրափակում է Samsung ընկերությունը, որ կորցրել է 1 տոկոս: Կորեական բրենդի արժեքը գնահատվում է 91.2 միլիարդ դոլար:
Brand Finance-ի վարկածով լավագույն բրենդ-մենեջեր է ճանաչվել Amazon-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը: