ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը «Գազպրոմ Արմենիա»-ի հետ պայմանավորվել է գազի ներքին սակագնի պահպանման մասին

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը «Գազպրոմ Արմենիա»-ի հետ պայմանավորվել է գազի ներքին սակագնի պահպանման մասին
23.01.2019 | 11:57

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը ասել է, որ «Գազպրոմ» ընկերության հետ պայմանավորվել են գազի ներքին սակագնի պահպանման մասին: «Գազպրոմ»-ը գազը վաճառում է ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիա»-ին, այդ պատճառով մեր դերը միջնորդավորված է: Բայց մենք պայմանավորվել ենք «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, որ երկրի ներսում գազի գինը չի փոխվի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը Դավոսում: Նա հավելել է, որ հայկական կողմը վերջնական համաձայնության գալու նպատակով շարունակելու է «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները: «Մեզ համար շատ կարևոր է գազի գնի երկարաժամկետ համաձայնեցումը: Ներկայում Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընթանում է գազի և էներգետիկայի ընդհանուր շուկաների ստեղծման հարցի քննարկումը, ինչը նշանակում է, որ մենք խոսելու շատ բան ունենք»,-ասել է Փաշինյանը:

Դիտվել է՝ 302

Մեկնաբանություններ