ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գևորգ Մուրադյանն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Գևորգ Մուրադյանն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.01.2019 | 12:01

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը Գևորգ Մուրադյանին միաձայն ընտրեց հոգաբարձուների խորհրդի նախագահ: Նա, խոսելով անելիքների մասին, նշեց, որ նախ պետք է հասկանալ խնդիրների առաջնահերթությունը, թե ինչ բարեփոխումների հնարավորությունների դեպքում կարող են գումարային ներհոսք ապահովել, միջազգային ստանդարտների բարձր որակի կրթություն տալ և լավ վարձատրել դասախոսներին:

Ըստ Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահի՝ այդ ամենը կնպաստի ԵՊՀ-ի հեղինակության բարձրացմանը: Նա խոստացավ ամիսը մեկ անգամ հանդիպել ուսանողների հետ:
Այնուհետև Հոգաբարձուների խորհուրդն ընտրեց քարտուղար, որի համար երկու թեկնածու էր առաջադրվել` Ամալյա Սողոմոնյանը և Արթուր Իսրայելյանը, ընտրվեց Արթուր Իսրայելյանը:

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ