ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մակրոնը և Մերկելը համագործակցության նոր պայմանագիր են ստորագրել

Մակրոնը և Մերկելը համագործակցության նոր պայմանագիր են ստորագրել
23.01.2019 | 12:01

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 22-ին գերմանական Ախենում համագործակցության և ինտեգրման նոր պայմանագիր են ստորագրել, որը դրույթներ է բովանդակում արտաքին քաղաքականության, տնտեսության, պաշտպանության և անվտանգության, մշակույթի ու կրթության, կլիմայի և սահմանամերձ տարածքների բնագավառում երկու երկրների միջև կապերի ամրապնդման վերաբերյալ՝ տեղեկացնում է Le Monde-ը:

Դիտվել է՝ 344

Մեկնաբանություններ