ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սեուլում կկայանա Սերգեյ Սմբատյանի և Կորեայի կամերային նվագախմբի համատեղ համերգը

Սեուլում կկայանա Սերգեյ Սմբատյանի և Կորեայի կամերային նվագախմբի համատեղ համերգը
23.01.2019 | 12:14

Փետրվարի 1-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Կորեայի կամերային նվագախումբը։ Համերգը կկայանա Սեուլի (Հարավային Կորեա) արվեստների կենտրոնի համերգասրահում։ Համերգային ծրագրում կհնչեն Էդվարդ Գրիգի, Պյոտր Չայկովսկու, Կեյկո Աբեի ստեղծագործություններից։ Որպես մենակատարներ հանդես կգան դաշնակահար Կյու Յեոն Կիմը, մարիմբայահար Մուն Կյանգ Հանը։

Սա Սերգեյ Սմբատյանի և Կորեայի կամերային նվագախմբի առաջին համագործակցությունը չէ։ Դիրիժորը և կոլեկտիվը համատեղ հանդես են եկել 2015թ. հունվարին, փետրվարին և նույն թվականի հոկտեմբերին՝ Կորեայի կամերային նվագախմբի 50-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայությունների շրջանակներում։ Ի դեպ, Սերգեյ Սմբատյանի և Կորեայի կամերային նվագախմբի վերջին համերգը կայացել է դասական երաժշտության կատարման համար աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում՝ Նյու Յորքի «Քարնեգի հոլում»։

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ