ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Աշոտյան. Ժողովուրդն իրավունք ունի ավելին իմանալու Ալիևի հետ հանդիպման մասին, քան Փաշինյանի կցկտուր գրառումը

Արմեն Աշոտյան. Ժողովուրդն իրավունք ունի ավելին իմանալու Ալիևի հետ հանդիպման մասին, քան Փաշինյանի կցկտուր գրառումը
23.01.2019 | 13:35

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը. «Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում է անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հայ ժողովուրդն իրավունք ունի ավելին իմանալու այս հանդիպման մասին, քան Նիկոլ Փաշինյանի կցկտուր գրառումը։

Կրկնեմ հիմնական 2 հարցը՝
Ի՞նչ սկզբունքների հիման վրա է ընթանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Ի՞նչ ընթացք ունի Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու Փաշինյանի խոստման կատարումը»:

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ