«Ժամանակը» գրում է. «Քանի դեռ կառավարության կառուցվածքը վերջնականապես հաստատված չէ, տարբեր տեղեկություններ են շրջանառվում հնարավոր փոփոխությունների մասին: Մասնավորապես՝ իշխանությունում քննարկվում է մշակույթի նախարարության և տուրիզմի գործակալության միավորման արդյունքում ունենալ նոր նախարարություն, որը հենց այդպես էլ կկոչվի՝ Մշակույթի և տուրիզմի նախարարություն: Այդ նախարարության վրա աչք ունի ԲՀԿ-ն, որի ներկայացուցիչները համարում են, որ իրենց ինչ-որ փայ պետք է տան կառավարությանը անմնացորդ նվիրվածության դիմաց»: