ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողան. Մենք հավերժ չենք սպասելու

Էրդողան. Մենք հավերժ չենք սպասելու
23.01.2019 | 13:37

Թուրքիան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է. «Մենք ի սրտե ցանկանում ենք, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և այլ շահագրգիռ կողմերի հետ մեր քննարկումները հանգեցնեն փոխըմբռնման, սակայն դա չի նշանակում, որ մենք հավերժ սպասելու ենք»: Նա շեշտել է, որ թուրքական ԶՈւ-ն պատրաստ սպասում է թուրք-սիրիական սահմանին: Ըստ Թուրքիայի նախագահի՝ իրենք պատրաստ են պայքարել թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, թե քուրդ զինյալների դեմ:


«Թուրքիայի դեմ հարձակում նախաձեռնող ցանկացած խմբավորում շատ ծանր գին կվճարի դրա համար», - ասել է Էրդողանը:

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ