ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ավետիք Չալաբյան. Փաշինյանը պետք է պարզաբանի հասարակությանը, թե ինչն է իրեն ստիպում ներգրավվել Ալիևի հետ հապճեպ բանակցությունների մեջ

Ավետիք Չալաբյան. Փաշինյանը պետք է պարզաբանի հասարակությանը, թե ինչն է իրեն ստիպում ներգրավվել Ալիևի հետ հապճեպ բանակցությունների մեջ
23.01.2019 | 13:40

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով երեկ Դավոսում Փաշինյանի ու Ալիևի հանդիպմանը, Ֆեյսբուքում գրել է. «Երեկ շվեյցարական Դավոսում շատերի համար անսպասելի տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ոչ պաշտոնական հանդիպումը, որը սակայն, տևեց ամբողջ 1,5 ժամ, ինչը վկայում է քննարկման նախապես պատրաստած օրակարգի և ընդհանրապես լուրջ պատրաստության մասին։ Ես բազմիցս եմ առիթ ունեցել նշելու, որ բանակցային գործընթացի արագացումը չի բխում հայկական կողմի շահերից, քանի որ այսօր Ադրբեջանը բազմաթիվ պատճառներով դեռ հնարավորություն ունի հանդես գալ գերակա դիրքերից, այն դեպքում, երբ մեր նպատակը պետք է լինի այդ գերակայության լիակատար չեզոքացումը, և բանակցությունների տեղափոխումը այն դաշտ, երբ Ադրբեջանը այլևս հնարավորություն չունի ուժային շանտաժ իրականացնել Հայաստանի և Արցախի նկատմամբ։


Այս պայմաններում բացարձակ անհասկանալի է, թե ուր է շտապում Հայաստանի վարչապետը, և ինչու է նա ոչ պաշտոնական առիթ որոնում՝ օր առաջ հանդիպելու Ադրբեջանի նախագահի հետ։ Երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել տառացիորեն մեկ շաբաթ առաջ, և այդ հապճեպությունը կասկածելի է։ Կա՛մ Ադրբեջանը մեզ իսկապես կարգավորման ֆանտաստիկ բարենպաստ պայմաններ է առաջարկում, և Հայաստանի վարչապետը օր առաջ փորձում է դրանք ֆիքսել և «բաց չթողնել» հաջողությունը (ինչը խիստ կասկածելի է, դրա որևէ նշան չկա), և կա՛մ էլ Ադրբեջանը, ընդհակառակը, կոշտ ռազմական շանտաժ է սկսել մեր նկատմամբ, և հանդիպումը պետք է լարվածությունը պարպելու համար (ինչը ևս կասկածելի է, քանի որ մեկ շաբաթ առաջ նույն ԱԳ նախարարները խոսում էին ժողովուրդներին «խաղաղությանը պատրաստելու» մասին)։


Եթե ոչ մեկն է, ոչ էլ մյուսը, ակնհայտ հասկանալի պատճառ այս շտապողականության համար չկա, քանի որ այն այսօր բխում է Ադրբեջանի շահերից, և որևէ կերպ չի բխում Հայաստանի շահերից։ Եթե կա ուրիշ, երրորդ պատճառ, Հայաստանի վարչապետը պարտավոր է բացահայտ հայտնել մեր քաղաքացիներին։ Ընտրություններից առաջ նա բազմիցս հայտարարել է, որ ինքը սպասելու է Ադրբեջանի կողմից արվող իրական զիջումների ձևակերպմանը՝ բանակցությունները վերսկսելու նպատակով, և եթե այսօր դրանք այդպիսի մեծ թափով վերսկսվել են, կամ այդ զիջումների նախնական տարբերակը Ադրբեջանը ուրվագծել է, և դրա մասին մենք բոլորս, գոնե ընդհանուր գծերով, պետք է իմանանք, և կամ էլ այդպիսի զիջումներ չկան, և այդ դեպքում պարզ չի, ինչու է Հայաստանի նոր իշխանությունը շարունակում բանակցությունները՝ նախորդ իշխանություններից իներցիայով մնացած և, ըստ ամենայնի, փակուղային տրամաբանությամբ։ Այն մեր հասարակության կողմից միարժեք մերժվել է և հիմա էլ կմերժվի, որքան էլ որ մեզ փորձեն «պատրաստել խաղաղությանը»։
Ավելի հեռուն գնացող ենթադրություններ չեմ անում, սակայն կարծում եմ, որ Հայաստանի վարչապետը, առանց խախտելու բուն բանակցային գործընթացի գաղտնիությունը, որոշակի պարզաբանումներ պետք է ներկայացնի հասարակությանը, թե ինչն է իրեն ստիպում ներգրավվել այս հապճեպ բանակցությունների մեջ, և ինչ ենք մենք բոլորովս արդյունքում շահում»։

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ