Հարվարդի համալսարանին կից Harris Insights & Analytics հետազոտական կենտրոնի հարցման համաձայն՝ հաջորդ նախագահական ընտրություններում ամերիկացիների մեծամասնությունը չի քվեարկի Դոնալդ Թրամփի օգտին: 2020-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների 36 տոկոսը:
43 տոկոսը պատրաստ է քվեարկել Դեմոկրատական կուսակցության թեկնածուի օգտին: