ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Յոսիհիդե Սուգա. Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիրը ժամանակ կպահանջի

Յոսիհիդե Սուգա. Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիրը ժամանակ կպահանջի
23.01.2019 | 13:47

Ճապոնիայի եւ Ռուսաստանի հաշտության պայմանագիր կնքելը այնքան էլ դյուրին խնդիր չէ, որը կարելի է լուծել մի քանի բանակցություններով` Տոկիոյում ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: Մեկնաբանելով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հունվարի 22-ին Մոսկվայում հանդիպումը` նա նշել Է, որ պետությունների ղեկավարներին հաջողվեց «կառուցողական բանակցություններ վարել երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտների շուրջ»: «Մենք կարծում ենք, որ դա 2019-ի հիանալի մեկնարկ Էր ճապոնա-ռուսական հարաբերությունների համար»,- հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարը:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ