ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մոսկվայի հետ հարաբերությունների համար պատասխանատու ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հեռանում է

Մոսկվայի հետ հարաբերությունների համար պատասխանատու ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հեռանում է
23.01.2019 | 13:49

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելը, որ պատասխանատու էր Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հարաբերությունների համար, փետրվարի 15-ից կհեռանա` Twitter-ի իր էջում հայտնել է պետքարտուղարության ներկայացուցիչ Ռոբերտ Պալադինոն:


Նրա պարտականությունները կկատարի պետքարտուղարի առաջին տեղակալ Էլիզաբեթ Միլարդը: «Պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Ուեսը ահռելի աշխատանք է կատարել: Ես գնահատել եմ նրա խորհուրդներն ու իմաստությունը, երբ մեր վարչակազմում նա գլխավորում էր Եվրոպայի հետ հարաբերությունների համար պատասխանատու թիմը»` ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ