ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանն ու ԱԶԲ նախագահը պայմանավորվել են ընդլայնել համագործակցության ոլորտները

Նիկոլ Փաշինյանն ու ԱԶԲ նախագահը պայմանավորվել են ընդլայնել համագործակցության ոլորտները
23.01.2019 | 23:18

Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ ճանապարհաշինության, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման, ենթակառուցվածքների զարգացման, սեյսմիկ անվտանգության բարելավման և այլ բնագավառներում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի կառավարության և ԱԶԲ-ի սերտ համագործակցությունն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը, զրուցակցին ներկայացրել երկրի տնտեսության մեջ դրական զարգացումները:
Նա շեշտել է, որ ՀՀ կառավարությունը վճռական է բարեփոխումների իրականացման և տնտեսական հեղափոխություն իրականացնելու հարցում:


Կողմերը քննարկել են նաև ԱԶԲ-ի կողմից Հայաստանի փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
ԱԶԲ նախագահը նշել է, որ պատրաստ են ՀՀ կառավարության հետ քննարկել ծրագրերի ընդլայնման և ավելի մեծ ծավալով նախագծերի կյանքի կոչման հնարավորությունները, որոնք կընդգրկեն նոր ոլորտներ:

Դիտվել է՝ 360

Մեկնաբանություններ