ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը և Էրդողանը քննարկել են Իդլիբում իրավիճակը կայունացնելու ուղիները

Պուտինը և Էրդողանը քննարկել են Իդլիբում իրավիճակը կայունացնելու ուղիները
24.01.2019 | 12:54

Մոսկվայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ քննարկել են, թե ինչպես են պատրաստվում կայունացնել իրավիճակը Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ շրջանում: Պուտինը նշել է, որ հավելյալ գործողություններ են անհրաժեշտ Իդլիբում «ահաբեկչական խմբերի գործողությունները չեզոքացնելու» համար:

Դիտվել է՝ 298

Մեկնաբանություններ