ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Վրացական երազանք»-ում «ներկուսակցական պայքարը գագաթնակետին է հասել

«Վրացական երազանք»-ում «ներկուսակցական պայքարը գագաթնակետին է հասել
24.01.2019 | 12:55

Մի քանի ժամից Թբիլիսիում կսկսվի «Վրացական երազանք» կուսակցության գործադիր մարմնի և խորհրդարանական խմբակցության համատեղ նիստը, որի ընթացքում, ըստ վրացական լրատվամիջոցների, կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին կարող է հայտարարել կադրային նոր փոխատեղումների մասին:

«Վերջին օրերին ազդեցության վերաբաշխման համար մղվող ներկուսակցական պայքարը գագաթնակետին է հասել», - գրում է թբիլիսյան «Կվիրիս Պալիտրա» պարբերականը: Georgia Online կայքը, վկայակոչելով թբիլիսցի փորձագետներին, պնդում է, որ ամպեր են կուտակվել նախևառաջ վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխին: Ամռանը նշանակված Բախտաձեն այսօրվա նիստի արդյունքում կարող է պաշտոնանկ արվել, իսկ նրա աթոռը հնարավոր է զբաղեցնի կառավարության ամենաազդեցիկ անդամներից մեկը` ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան: «Գախարիայի` վարչապետ նշանակման հարցը լուծված էր դեռ նախորդ ամռանը: Վերջին պահին, սակայն, Իվանիշվիլին որոշեց կառավարության ղեկը վստահել Մամուկա Բախտաձեին», - նշում է «Վրացական երազանք»-ի երբեմնի ազդեցիկ անդամներից մեկը` 2020 News կայքի խմբագիր Անի Միրոտաձեն: Վրացական աղբյուրները չեն բացառում նաև, որ այսօր կայանալիք նիստի ընթացքում պաշտպանության նախարար Լևան Իզորիայի պաշտոնանկության որոշում կկայացվի: Մեծ է հավանականությունը, որ այսօրվա նիստի ընթացքում «Վրացական երազանք»-ի շարքերից հեռացվի իշխող կուսակցության հիմնադիրներից մեկը` պատգամավոր Էկա Բեսելիան: Խորհրդարանի ամենաազդեցիկ անդամներից մեկը համարվող Բեսելիան արդեն մի քանի ամիս է սուր հակամարտության մեջ է «Վրացական երազանք»-ի «երիտասարդ թևի» հետ, որի հետևանքով մի քանի շաբաթ առաջ զրկվեց պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:


Վրացական ընդդիմության ներկայացուցիչների համոզմամբ՝ իշխող կուսակցության ներսում ծավալվող գործընթացները վկայում են, որ Իվանիշվիլին և նրա թիմակիցները զբաղված են բացառապես ներկուսակցական ազդեցության և ֆինանսական հոսքերի վերաբաշխմամբ: «Երկրում ճգնաժամային իրավիճակ է, տնտեսական իրավիճակը վատթարանում է: Միջազգային ասպարեզում մենք կորցնում ենք մեր դիրքերը, Վրաստանի անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը ձախողվել են: Այս իրավիճակում, սակայն, Բիձինա Իվանիշվիլին և իշխող մեծամասնությունը զբաղված են բացառապես իրենց կլանային շահերի ապահովմամբ և ազդեցության ոլորտների հստակեցմամբ», - հայտարարում էր ընդդիմադիր Ազգային միացյալ շարժման ղեկավարներից Սալոմե Սամադաշվիլին:

Դիտվել է՝ 251

Մեկնաբանություններ