Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բակո Սահակյանը հանդիպել է ՀՅԴ Ընդհանուր ժողովի մասնակիցներին

Բակո Սահակյանը հանդիպել է ՀՅԴ Ընդհանուր ժողովի մասնակիցներին
24.01.2019 | 12:58

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ընդունել է ՀՅԴ Ընդհանուր ժողովի մասնակիցներին: Նա ողջունել է ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումն Արցախում՝ համարելով կարեւոր ներքաղաքական իրադարձություն հանրապետության համար: Բակո Սահակյանն արժեւորել է ՀՅԴ ներդրումն Արցախյան ազգային- ազատագրական պայքարի, պետականության ձեւավորման ու կայացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման եւ համազգային խնդիրների լուծման գործում:
Հանդիպմանն արծարծվել են նաեւ պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Դիտվել է՝ 2296

Մեկնաբանություններ