ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պյոտր Սվիտալսկի. Նորընտիր ԱԺ-ն ունի բոլոր հնարավորությունները ՀՀ-ում իրական պառլամենտարիզմի կայացման համար

Պյոտր Սվիտալսկի. Նորընտիր ԱԺ-ն ունի բոլոր հնարավորությունները ՀՀ-ում իրական պառլամենտարիզմի կայացման համար
24.01.2019 | 15:12

Աժ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման գործում դերակատարության համար և պատրաստակամություն հայտնել նպաստելու հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ մեկնարկած նախաձեռնություններն ու նախանշված ծրագրերը կյանքի կոչելու և արդյունքներ արձանագրելու հարցում նորընտիր Ազգային ժողովը վճռական է: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին` Աժ նախագահը նշել է, որ այն կարևոր պայման է երկրում բարեփոխումներն ու ԵՄ-ի հետ գործընկերությունն ընդհանուր արժեհամակարգի հիման վրա առաջ մղելու համար: Խորհրդարանի նախագահը ակնկալել է դեսպանի աջակցությունը:


Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը կարևորում է Հայաստանի քաղաքացիների ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման երկխոսության մեկնարկը:
«Կարծում եմ, որ սա ևս լուրջ նվաճում կլինի և հարաբերությունները կհասցնի զարգացման նոր մակարդակի», - ասել է Արարատ Միրզոյանը: Նա հույս է հայտնել, որ ԵՄ-ի հետ համագործակցությունն այսուհետ կծավալվի ավելի սերտ՝ ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության, խորհրդարանի դերի բարձրացման, վերահսկողական գործառույթների, դատական և ընտրական համակարգի բարեփոխումների և այլ ոլորտներում:
Սվիտալսկին, շնորհավորելով Միրզոյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, կարևորել է, որ նա դարձել է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանի ղեկավար: Դեսպանն ընդգծել է, որ նորընտիր Աժ-ն ունի բոլոր հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում իրական պառլամենտարիզմի կայացման համար:


Դեսպանը արժևորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումն ու խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Դեսպան Սվիտալսկին ԵՄ պատվիրակության անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվ համագործակցել Աժ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ հիմք ընդունելով խորհրդարանի կարիքները:

Դիտվել է՝ 393

Մեկնաբանություններ