ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Շարմազանովը՝ պարգևատրումների մասին

Շարմազանովը՝ պարգևատրումների մասին
24.01.2019 | 15:15

Պատգամավորները, այդ թվում՝ և ես, երբ որ 13-րդ աշխատավարձը ստացել են, տարիներ շարունակ աշխատել են ու Հայաստանի Հանրապետության շահն են պաշտպանել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ պարգևատրումների մասին այսօրվա հայտարարությանը:

«Պատգամավորներն ու նախկին պատգամավորները շատ լավ գիտեն՝ ինչն է օրինական ու ինչը՝ ո՛չ, ու կարիք չկա, որ վարչապետը օրինականության դասախոսություն կարդա: Մենք շատ լավ գիտենք, որ կա 13-րդ աշխատավարձ, որը պարգևավճար է», - ասաց նա: Էդուարդ Շարմազանովը նշեց, թե նախկին պատգամավոր եղել է նաև Նիկոլ Փաշինյանը, «ու նա էլ ոչ պակաս հաճույքով է ստացել 13-րդ աշխատավարձը»։ ՀՀԿ խոսնակի խոսքով՝ որպեսզի ստանալ 13-րդ աշխատավարձ, առնվազն պետք է 12 ամիս աշխատել:


«Փաշինյանի նշանակած մարդկանց մեծ մասը տասներկու ամիս չի աշխատել, իսկ մեր ժամանակ մարզպետներն իրենք իրենց չէին պարգևատրում, ինչպես իր նշանակած մարզպետներից մեկը, սկսեց հեկտարը կիլոմետրից տարբերել ինքն իրեն պարգևատրե՞ց», -ասաց նա:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, երբ որ ընդդիմադիր պատգամավոր էր՝ հայտարարում էր, թե գումարներն արդյունավետ չեն ծախսվում, աղքատությունը շատ է, տատիկ-պապիկների հացի «նիսյաները» գնացեք նայեք:
«Բա հիմա իր իշխանափոխությունից հետո տատիկ-պապիկները նիսյաներ չունե՞ն, թոշակնեը բարձրացա՞ն, աշխատավարձերը բարձրացա՞ն», - ասաց նա:


Շարմազանովը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը գրեթե մեկ միլիոն դոլարով ամանորյա պարգևավճարներ է իրականացրել: «Հիմա Փաշինյանին հարց եմ տալիս՝ բա խոսում էիք արդյունավետ ծախսերից, այդ մի միլիոնով քանի՞ ապրիլյան պատերազմի մասնակցի խնդիր կլուծեիք, քանի՞ արցախյան պատերազմի մասնակցի խնդիր կլուծեիք, քանի՞ անապահովի ընտանիքի բնակարան կառնեիք, քանի՞ խելացի երեխեքի, որոնք ուսման վարձի խնդիր ունեն, վարձ կտայիք և այդպես շարունակ», - ասաց ՀՀԿ խոսնակն՝ ավելացնելով. «Եկել եք իշխանության, որ ոնց ուզեք տնօրինե՞ք»:

Դիտվել է՝ 292

Մեկնաբանություններ