ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Գազպրոմն» Ադրբեջանում ներկայացուցչություն է բացել

«Գազպրոմն» Ադրբեջանում ներկայացուցչություն է բացել
24.01.2019 | 15:17

Բաքվում «Գազպրոմ» ընկերության ներկայացուցչությունը 2018 թվականի դեկտեմբերի 12-ին գրանցվել է Ադրբեջանի հարկային նախարարության կողմից», - «Интерфакс-Азербайджан»-ին հայտնել են հարկային նախարարությունից:
Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Ռուսաստանի քաղաքացի Մաքսութ Անդերժանովն է: «Գազպրոմի» տնօրենների խորհուրդը 2017-ի հոկտեմբերին հավանություն էր տվել Ադրբեջանում ներկայացուցչության բացմանը:

Դիտվել է՝ 290

Մեկնաբանություններ