ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պեսկով. Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա

Պեսկով. Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա
24.01.2019 | 15:23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում դեռ չկա հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն այս շաբաթվա վերջին աշխատանքային այցով ժամանելու է Մոսկվա` հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նիկոլ Փաշինյանի այցը նախատեսվում է հունվարի 24-25-ը:

«Տեղյակ չեմ՝ արդյոք փոփոխություններ կլինեն, սակայն դեռ որևէ համաձայնություն չկա», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Պեսկովը նշել է, որ Վ.Պուտինը և Ն. Փաշինյանը «շատ հաճախ շփվում են հեռախոսով և շատ հաճախ հանդիպումներ անցկացնում»:

Դիտվել է՝ 301

Մեկնաբանություններ