Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հունվարի 22-ին հանդիպել է Լիբանանի Ազգային ապահովության գլխավոր տնօրեն Աբաս Իբրահիմի հետ:
Կողմերը մտքեր են փոխանակել Լիբանանում ՀՀ քաղաքացիներին և հայ համայնքին առնչվող խնդիրների վերաբերյալ: Լիբանանյան կողմը վերահաստատել է, որ մշտապես հայ համայնքի կողքին է՝ շատ բարձր գնահատելով վերջինիս դերը Լիբանանի բոլոր առանցքային ոլորտների զարգացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: