ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակությունը կգլխավորի Մխիթար Հայրապետյանը

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակությունը կգլխավորի Մխիթար Հայրապետյանը
24.01.2019 | 22:20

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Աժ պատվիրակությունը կգլխավորի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Աժ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։


«Այսօր Ազգային ժողովի Խորհրդի նիստում ձևավորվեց Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում (Եվրանեսթ) Աժ յոթերորդ գումարման պատվիրակության կազմը: Կարևորելով միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական դիվանագիտության դերը՝ հպարտությամբ պետք է նշեմ, որ գլխավորելու եմ այս պատասխանատու առաքելություն իրականացնող պատվիրակությունը: Վստահ եմ, որ կուսակցական ընկերներիս և ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ներկայացնող իմ գործընկերների հետ մեզ կհաջողվի պատվով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային այս հարթակում: Շնորհակալ եմ վստահության համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայրապետյանը:

Դիտվել է՝ 361

Մեկնաբանություններ