Պորտուգալիայի ԱԳ նախարար Աուգուստու Սանտուշ Սիլվան հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պետք է հասկանա, որ «իր ժամանակն ավարտվել է»: Նա կոչ է արել Մադուրոյին թույլ տալ Վենեսուելայում «ազատ ընտրությունների» անցկացում և դադարել ժողովրդի կամքի անտեսումը: