ՀՀ ԱԳՆ-ն խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է. «Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա»:
Երեկ Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար: Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Վրաստանը և Ամերիկյան պետությունների կազմակերպությունը: