Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պապական այց է կատարում Կենտրոնական Ամերիկա և անդրադարձել է տարածաշրջանի համար ամենացավոտ թեմաներից մեկին՝ նշելով, որ «ներգաղթյալների նկատմամբ վախը մարդկանց խենթացրել է»: Իտալիայից Արգենտինա տեղափոխված գաղթականների ընտանիքում ծնված հոգևորականը Հռոմի պապ ընտրվելուց ի վեր բազմիցս ելույթներ է ունեցել ի շահ ներգաղթյալների:
Պանամայի արքեպիսկոպոս Խոսե Դոմինգո Ուլոա Մենդիետան ասել է, որ պապի հայտարարությունը ուղղված է այն լատինամերիկացիներին, որ իրենց ապագան կապում են միայն ԱՄՆ արտագաղթելու հետ: Ավելի վաղ պոնտիֆիկոսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկայի հետ սահմանին ներգաղթյալների ներհոսքը դադարեցնող պատի կառուցման առիթով ասել էր, որ պատի փոխարեն հարկավոր է կամուրջներ կառուցել: Հռոմի պապը ասել էր, որ ներգաղթյալներին հեռու պահելու նպատակով պատի կառուցման աջակիցները չեն կարող քրիստոնյա համարվել: