ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիան և Ռուսաստանը տարաձայնություններ ունեն սիրիական հակամարտության հարցում

Թուրքիան և Ռուսաստանը տարաձայնություններ ունեն սիրիական հակամարտության հարցում
24.01.2019 | 22:29

Թուրքիան և Ռուսաստանը որևէ տարաձայնություն չունեն սիրիական հակամարտության հարցում՝ բացառությամբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ապագայի վերաբերյալ տարբեր պատկերացումներից` հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն A Haber-ին հարցազրույցում:

«Միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դարձած մարդը մեզ համար չի կարող լինել այն կերպարը, որը կմիավորի Սիրիան», - ասել է Չավուշօղլուն: Նա կարծում է, որ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ եռակողմ բանակցային գործընթացի շնորհիվ է հաջողվել է սկիզբ դնել սիրիական հակամարտության քաղաքական հանգուցալուծման գործըթնացին: Չավուշօղլուն նշել է, որ սիրիական հակամարտության սկզբից Անկարան և Դամասկոսն առաջին անգամ անուղղակի շփման մեջ են գտնվում և որոշակի հաղորդագրություններ փոխանակում:

Դիտվել է՝ 297

Մեկնաբանություններ