ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կրեմլը Վենեսուելայում իրավիճակն անվանել է իշխանության յուրացման փորձ

Կրեմլը Վենեսուելայում իրավիճակն անվանել է իշխանության յուրացման փորձ
24.01.2019 | 22:30

Ռուսաստանի իշխանությունները «ուշադիր» հետևում են Վենեսուելայում դեպքերի զարգացումներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք Վենեսուելայում բարձրագույն իշխանության բռնագրավման փորձը համարում ենք միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող երևույթ: Սա է մեր դիրքորոշման հիմքը»,- ասել նա: Կրեմլը մտահոգված է հայտարարություններով, որոնք չեն բացառում երրորդ երկրի միջամտությունը Լատինական Ամերիկայի երկրի ներքին գործերին: «Մենք որևէ ուժային ազդեցության միջոցի մասին խոսքերը համարում ենք շատ վտանգավոր», – ընդգծել է Պեսկովը: Լրագրողները հարցրել են, թե Մոսկվան քաղաքական ապաստան կտրամադրի՞ Նիկոլաս Մադուրոյին։ Պեսկովը պատասխանել է, որ նման հարց չկա: Ռուսաստանը նրան համարում է օրինական նախագահ: Հարցին, թե Մոսկվան կատարվածը կապում է Մադուրոյի քաղաքականության կամ արտաքին գործոնների հետ, Պեսկովը նույնպես հրաժարվել է պատասխանել։ Վենեսուելայի կողմից նյութական կամ ռազմական օգնության մասին դեռևս ոչ մի դիմում չի եղել՝ նշել է Պեսկովը։

Դիտվել է՝ 313

Մեկնաբանություններ