Հունաստանի խորհրդարանը այսօր կքվեարկի Մակեդոնիայի հետ հարաբերությունները կարգավորելու համաձայնագրի վերաբերյալ: Երեկ, մինչ խորհրդարանը քննարկում էր համաձայնագիրը, ցուցարարները փողոց էին դուրս եկել իրենց բողոքն արտահայտելու, ոմանք վանկարկում էին «դավաճաններ»:
Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ է կիրառել, երբ ցուցարարները քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանությունը 10 մարդու է ձերբակալել, ևս 133 մարդ բերման է ենթարկվել բռնություն գործադրելու կասկածանքով: Այսօր խորհրդարանի շենքի մոտ բողոքի նոր ակցիայի կոչեր են արվում: