ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռազմական խորհրդի նիստ, հրամանատարական հավաքներ Արցախի ՊԲ-ում

Ռազմական խորհրդի նիստ, հրամանատարական հավաքներ Արցախի ՊԲ-ում
25.01.2019 | 13:29

2019-ին Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարության ուշադրության կենտրոնում է լինելու պետական սահմանի պահպանությանը, ղեկավարման համակարգի հետագա զարգացմանը, շտաբների պատրաստությանը և փոխգործակցության մակարդակի բարձրացմանը, անձնակազմի հետ տարվող աշխատանքներին, սպառազինությանն ու թիկունքային ապահովմանն առնչվող խնդիրների համալիրը` հայտարարել է ԼՂՀ ՊՆ նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը երեկ ՊԲ ռազմական խորհրդի նիստի ժամանակ: ՊԲ 2018-ի ուսումնական տարվա մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, օպերատիվ և շտաբների պատրաստության, հետախուզության, կապի, ռադիոէլեկտրոնային պայքարի կազմակերպման, զորքերի ծառայության և ինժեներական աշխատանքների վիճակի մասին համապարփակ զեկույց է ներկայացրել բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Ջալալ Հարությունյանը: Ըստ ուղղությունների և առանձին ոլորտների վերլուծական ելույթներ են ունեցել բանակի հրամանատարի տեղակալները: Նրանք ընդգծել են, որ չնայած ակնհայտ են դրական զարգացումներն ու արձանագրված հաջողությունները, կան մի շարք ոլորտներ, որոնք պահանջում են առավել համակարգված ու հետևողական աշխատանքներ:


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, բավարար գնահատելով 2018-ին արձանագրված հիմնական ցուցանիշները, հավաստիացրել է, որ պետությունը այսուհետ ևս կշարունակի իր հետևողական ուշադրության կենտրոնում պահել ՊԲ մարտական հնարավորությունների կատարելագործմանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահովվածությանը վերաբերող հարցերը:


Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ հունվարի 21-24-ը Պաշտպանության բանակում անցկացվել են հրամանատարական հավաքներ, որոնցում ներգրավվել են կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերի, միավորումների ենթակա զորամասերի գումարտակ և դիվիզիոն օղակի սպայակազմի ներկայացուցիչները:

Դիտվել է՝ 307

Մեկնաբանություններ