ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է
25.01.2019 | 13:31

Հայաստան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայից ժամանել է Ռուսաստան։
Այսօր նա ելույթ կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մոսկվայի կենտրոնակայանում։ Նախագահությունն այս կազմակերպությունում 2019-ին անցել է Հայաստանին, և Փաշինյանի ելույթը նվիրված կլինի ԵԱՏՄ մարմիններում նախագահության փոխանցմանը Ռուսաստանից Հայաստանին։ ԵԱՏՄ-ի գործադիր մարմնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարը ռոտացիոն կարգով մինչև 2019-ի ավարտը Հայաստանի ներկայացուցիչն է՝ Տիգրան Սարգսյանը։
Փաշինյանի ելույթի համար հավատարմագրվել են բազմաթիվ լրագրողներ, այդ թվում՝ արտասահմանյան լրատվամիջոցներից։ Ենթադրվում է, որ Հայաստանի վարչապետը կպատասխանի նաև լրագրողների հարցերին։ Այսօր նախատեսված է նաև Փաշինյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը։
Երեկոյան Հայաստանի վարչապետի ղեկավարած պատվիրակությունը կվերադառնա Երևան։

Դիտվել է՝ 399

Մեկնաբանություններ