Վենեսուելայում բերման են ենթարկել հունվարի 21-ից շարունակվող բողոքի ակցիաների 364 մասնակցի` Թվիթերի իր էջում գրել է «Վենեսուելայի քրեական ֆորում» ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Ալֆրեդո Ռոմերոն: Հունվարի 23-ին Վենեսուելայի բազմաթիվ քաղաքներում անցկացվել են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնք վերաճել են ոստիկանության և Ազգային գվարդիայի հետ ընդհարումների: Ոչ կառավարական կազմակերպությունների տվյալով՝ զոհվել է ցույցերի 26 մասնակից: