ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ-ն մտավախություն ունի՝ ՀՀ իշխանությունները ֆիասկո կգրանցեն ԵՄ-ՀՀ համաձայնագրի ժամանակին կյանքի կոչելու հարցում

ԵՄ-ն մտավախություն ունի՝ ՀՀ իշխանությունները ֆիասկո կգրանցեն ԵՄ-ՀՀ համաձայնագրի ժամանակին կյանքի կոչելու հարցում
25.01.2019 | 13:45

«Հրապարակը» գրում է, որ իր տեղեկություններով` ԵՄ-ն պատրաստվում է կառավարությանը կից բարձրաստիճան խորհրդատուների խորհուրդ ստեղծել` եվրոպական առաջատար մասնագետներից։ «Ըստ ամենայնի` ԵՄ-ն մտավախություն ունի, որ այսպես շարունակվելու դեպքում ՀՀ իշխանությունները ֆիասկո կգրանցեն ԵՄ-ՀՀ համաձայնագրի ժամանակին կյանքի կոչելու հարցում, որովհետև կոմպետենցիայի պակաս ունեն, և ջուրը կլցվի ողջ աշխատանքը` բարեփոխումների ընթացքի, նախատեսված պայմանավորվածությունների, ստանձնած պարտավորությունների մասով», - ասել է կառավարության աղբյուրը:


Իսկ գուցե իշխանությունը մտածվա՞ծ է դանդաղեցնում այդ ընթացքը, որովհետև շատ հարցերի հետ կապված` անհանգստություններ ունեն Ռուսաստանից։ «Չեմ բացառում, դա էլ կա, այնուհանդերձ, կարծում եմ` կառավարությունը վերջնական համաձայնություն հաստատ կտա, և խորհուրդը կգործի։ Տիգրան Սարգսյանի կառավարությանը կից նույնպես համանման փորձագետների խումբ էր գործում, բայց ո՛չ այսքան ներկայացուցչական․ նրանք նախապատրաստում էին ասոցացման համաձայնագիրը, սակայն երբ չստորագրվեց, թողեցին-գնացին։ Այս խորհրդի պլանկան շատ բարձր է», - ասել է թերթի աղբյուրը:

Դիտվել է՝ 406

Մեկնաբանություններ