ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած միջոց ձեռնարկել Վենեսուելայում բնակվող իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար` ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Մենք կանենք այն ամենը, ինչ կպահանջվի մեր մարդկանց անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Պոմպեոն՝ պատասխանեով հարցին, թե հնարավոր է, որ նա Վենեսուելա զինվորականներ ուղարելու խնդրանքով դիմի ԱՄՆ նախագահին: